• English
  • Հայերեն
ԵԱՀԿ-ում Հայաստանի մշտական ներկայացուցչություն
  • Մշտական ներկայացուցչություն
    • Մշտական ներկայացուցիչ
    • Կառուցվածք
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Մշակույթ
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
    • Բիզնես Հայաստանում
  • Հայաստան - ԵԱՀԿ
  • Տեղեկատվություն
    • Ելույթներ
    • Մամուլի հաղորդագրություններ

ԵԱՀԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչ, դեսպան Արմեն Պապիկյանի ելույթը՝ ի պատասխան ԵԱՀԿ գործող նախագահող, Շվեդիայի ԱԳ նախարար Անն Լինդեին:

14 հունվարի, 2021

Հունվարի 14-ին տեղի ունեցավ Շվեդիայի նախագահության ներքո ԵԱՀԿ Մշտական խորհրդի անդրանիկ նիստը, որի ժամանակ ԵԱՀԿ գործող նախագահող, Շվեդիայի ԱԳ նախարար Անն Լինդեն ներկայացրեց շվեդական նախագահության առաջնահերթությունները։

ԵԱՀԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչ, դեսպան Արմեն Պապիկյանն իր ելույթում՝ ի պատասխան Շվեդիայի ԱԳ նախարարի, նախ ողջունեց Անն Լինդեին նախագահությունը ստանձնելու կապակցությամբ, ապա ընդգծեց, որ 2020թ․ սեպտեմբերի 27-ին Արցախի դեմ Ադրբեջանի կողմից սանձազերծված լայնածավալ պատերազմի հետևանքների հաղթահարումը լուջ մարտահրավեր է լինելու շվեդական նախագահության համար։  

Դեսպանը նշեց, որ Թուրքիայի անմիջական ռազմական և քաղաքական ներգրավմամբ և օտար զինյալ ահաբեկիչների աջակցությամբ Ադրբեջանի ծրագրավորած լայնածավալ հարձակումը Արցախի դեմ հանգեցրեց 1990-ական թվականներից ի վեր տարածաշրջանում ամենաինտենսիվ և կործանարար ճգնաժամի։ 

Դեսպան Պապիկյանը նշեց, որ ԵԱՀԿ իրավասության ներքո տարածաշրջանում տեղի են ունեցել բնույթով և ծավալով աննախադեպ զարգացումներ՝ օտար զինյալ ահաբեկիչների վարձում, տեղա և օգտագործում, կասետրային և քիմիական սպառազինությունների կիրառում, Արցախի խաղաղ բնակավայրերի, քաղաքացիական բնակչության, ներառյալ կանանց, երեխաների, հումանիտար ոլորտի աշխատակիցների, բժիշկների, լրագրողների, ինչպես նաև կրիտիկական ենթակառուցվածքների միտումնավոր թիրախավորում, ռազմագերիների հանդեպ կտտանքներ և խոշտանգումներ, անմարդկային և նսեմացնող վերաբերմունք, զոհվածների մարմինների դիախեղում։ Նման մարտահրավերներին և անվտանգային բնույթի սպառնալիքներին պատշաճ կերպով արձագանքելու ԵԱՀԿ անկարողությունը, հատկապես հաշվի առնելով կազմակերպության հակամարտությունների վաղ նախազգուշացման և կանխարգելման գործառույթները, ինչպես նաև ահաբեկչության դեմ պայքարի մասով լիազորությունները, վեր են հանում ԵԱՀԿ թերությունները և խնդիրները, որի  պասիվ վարքագիծը կարող է էական վնաս հասցնել Եվրոպական անվտանգության ճարտարապետության շրջանակներում կազմակերպության դիրքերին և արդիականությանը։ 

Անդրադառնալով նոյեմբերի 9-ին ստորագրած հրադադարի մասին եռակողմ հայտարարությանը, դեսպան Պապիկյանը նշեց, որ Հայաստանը բարեխիղճ կերպով այն իրականացնում, ի տարբերություն Ադրբեջանի, որը ոտնահարելով իր իսկ ստանձնած պարտավորությունները և միջազգային մարդասիրական իրավունքը, դեկտեմբերի 11-ին խախտեց հաստատված հրադադարը և հարձակվեց Հին Թաղեր և Խծաբերդ գյուղերի վրա՝ խախտելով եռակողմ հայտարարությամբ հաստատված շփման գիծը և գերեվարելով 64 հայ զինծառահող։ 

Անդրադառնալով Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիների խնդրին, դեսպանը նշեց, որ Ադրբեջանը օգտագործում է հայ գերիներին որպես պատանդների իր քաղաքական օրակարգը առաջ մղելու համար։ Այս առումով դեսպան Պապիկյանը հույս հայտնեց, որ շվեդական նախագահությունը նույնպես կաջակցի հայ ռազմագերիների ինչպես նաև քաղաքացիական պատանդների, ներառյալ՝ երեք կանանց, առանց պայմանների ազատ արձակելու և վերադարձնելու ջանքերին՝ հստակ ազդակ ուղարկելով Ադրբեջանի ղեկավարությանը, որ քաղաքակիրթ աշխահի կողմից ինչ-ինչ քաղաքական նպատակների հասնելու նպատակով ահաբեկելու և պատանդառելու մարտավարությունը հանդուրժելի չի։  

Անդրադառնալով հունվարի 13-ին շփման գծի կենտրոնական հատվածում հրադադարի խախտմանը, ինչի արդյունքում հայ զինծառայող ծանր վիրավորում էր ստացել, դեսպան Պապիկյանը շեշտեց, որ Հայաստանը խստորեն դատապարտում է հրադադարի այդ խախտումը և ևս մեկ անգամ կոչ է անում Ադրբեջանին հարգել իր հանձնառությունները։

Դեսպան Պապիկյանը այնուհետև նշեց, որ Լեռնային Ղարաբաղի շուրջ ստեղծված ներկայիս իրավիճակը հետևանք է ուժի կիրառման և չի կարող հիմք հանդիսանալ հարատև և կայուն խաղաղության համար։ Այս առումով նա ողջունեց Շվեդիայի՝ և որպես ԵԱՀԿ նախագահող երկրի և որպես Մինսկի խմբի անդամի, ղարաբաղյան հակամարտության խաղաղ, համապարփակ և կայուն կարգավորմանն ուղղված ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ջանքերին սատարելը։ 

Դեսպանն ընդգծեց, որ տարածաշրջանում հարատև և կայուն խաղաղությունը կարող է հաստատվել միայն միջազգայինորեն ճանաչված Մինսկի խմբի համանախագահների ձևաչափի շրջանակներոմ բանակցությունների միջոցով հակամարտության համապարփակ կարգավորման ճանապարհով՝ Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի իրացման, նրա տարածքի դեօկուպացիայի, տեղահանված բնակչության անվտանգ և արժանապատիվ վերադարձի ապահովման, ինչպես նաև մշակութային և կրոնական ժառանգության պահպանման հիման վրա։ 

 



 

կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

Հադիկգասսե 28, 1140 Վիեննա, Ավստրիա
Հեռ.` +43 1 522 74 79

ԵԱՀԿ-ում Հայաստանի մշտական ներկայացուցչություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: